Մարդիկ էին՝ շնացան ու շներ դարձան:
Շներ էին՝ շնագայլերի վերածվեցին:
Շնագայլերից բորենիներ դարձան:
Հիմա ժանիքաբաց վազվզում են բարձր տեղանքներում եւ մտմտում՝ ինչպես առյուծանալ:
Բայց բորենիք առյուծների չեն փոխակերպվում, նրանք վեհ ուժից զուրկ են իսպառ:
Բորենիները, ի վերջո, ճիվաղներ են դառնում:
Մարդը զարգացման երկու ուղի ունի՝ հրեշտականալ կամ ճիվաղի փոխվել:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ